Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ փակ է, ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար

14.01.2021, 21:17
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ փակ է, ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն ամբողջությամբ փակ է, ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը` Ստեփանծմինդա–Լարսը, ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին:

«ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–