576.6
6.46
485.31
+22
Եղանակը Երևանում
Հայ

Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել. ՀՔԾ–ն պարզաբանում է ներկայացրել Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործով

22:45
27 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2019թ.-ի հրապարակմանը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.

Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»:

Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:

Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

Միաժամանակ ՀՔԾ–ն լրատվամիջոցներին հորդորում է զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:01
15 Սեպտեմբերի 2020
ԲՀԿ–ական պատգամավորը հայտնել է, որ COVID-19–ի շրջանակում մեկուսացման կազմակերպիչները 5մլն դրամ են ստացել, ԱՆ–ն արձագանքել է
ԲՀԿ–ական պատգամավորը հայտնել է, որ COVID-19–ի շրջանակում մեկուսացման կազմակերպիչները 5մլն դրամ են ստացել, ԱՆ–ն արձագանքել է
20:32
15 Սեպտեմբերի 2020
ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ (ՎԻԴԵՈ)
ՏՄՊՊՀ–ում ապօրինություններ են բացահայտվել, հափշտակվել է ավելի քան 12մլն դրամ. ՎԻԴԵՈ
20:06
15 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. ՑԱՆԿ
Հրապարակվել է այն ավիաընկերությունների և երկրների ցանկը, որոնք արդեն վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան. ՑԱՆԿ
19:23
15 Սեպտեմբերի 2020
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյան
Ինչո՞ւ եք ձեզ կոտորում ԿԳՄՍՆ–ի անհասկանալի հանձնարարականները կատարելու համար. Զոհրաբյանն ԱԺ–ում նկարներ ցույց տվեց
16:29
15 Սեպտեմբերի 2020
Արսեն Թորոսյանի աբսուրդային հրամանն ու Արայիկ Հարությունյանի «վայն էկավ-տարավ»-ը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արսեն Թորոսյանի աբսուրդային հրամանն ու Արայիկ Հարությունյանի «վայն էկավ-տարավ»-ը. ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
16:13
15 Սեպտեմբերի 2020
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել (ՖՈՏՈ)
Հայաստանի լեռներում հազվագյուտ սև անգղ են լուսանկարել. ՖՈՏՈ
12:21
15 Սեպտեմբերի 2020
Թորոսյանը հրամայել է բոլոր բուհերին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից. ԱՆ-ն մեկնաբանում է
Թորոսյանը հրամայել է բոլոր բուհերին և  միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից. ԱՆ-ն մեկնաբանում է
11:47
15 Սեպտեմբերի 2020
Արսեն Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. ԶԼՄ
Արսեն Ջուլֆալակյանն Արայիկ Հարությունյանի դեմ ապացույցներ է ներկայացրել. Իմքայլական պատգամավորները հանդիպել են Ջուլֆալակյանի հետ. ԶԼՄ


11:15
15 Սեպտեմբերի 2020
COVID-19-ից ևս 248 առողջացում և մեկ մահ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
COVID-19-ից ևս 248 առողջացում և մեկ մահ. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում
10:54
15 Սեպտեմբերի 2020
150 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46119–ի
150 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 46119–ի
08:15
15 Սեպտեմբերի 2020
Առաջին դասարան COVID-19-ի պայմաններում, Մարությանի սենսացիոն հայտարարությունը. ամափոփում ենք սեպտեմբերի14-ի լրահոսը
Առաջին դասարան COVID-19-ի պայմաններում, Մարությանի սենսացիոն հայտարարությունը. ամափոփում ենք սեպտեմբերի14-ի լրահոսը
19:02
14 Սեպտեմբերի 2020
Իշխանությունների հետ պայմանավորվածություն եղե՞լ է. ՍԴ դատավորի թեկնածուն հերքել է նման լուրերը (ՎԻԴԵՈ)
Իշխանությունների հետ պայմանավորվածություն եղե՞լ է. ՍԴ դատավորի թեկնածուն հերքել է նման լուրերը. ՎԻԴԵՈ