Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ. Սուրենյան

29.02.2020, 13:25
Գագիկ Սուրենյանը խոսել է անցած ձմռան մասին
Շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը խոսել է անցած ձմռան մասին։

«Այսօր ձմռան վերջին օրն է։ Ողջ ձմռան ընթացքում, դեկտեմբեր-փետրվար ամիսներին, ընդամենը 4 օր ենք ունեցել նորմայից ցածր ջերմաստիճան(փետրվարի 9-12-ին), մնացած բոլոր օրերին օդի ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բավականին բարձր», – գրել է օդերևութաբանը Facebook–յան իր էջում` ավելացնելով, որ շատ լավ ձմեռ էր և շատ շուտ անցավ։

Նախօրեին Սուրենյանը ներկայացրել է մարտին սպասվող եղանակը։–0–