Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին (ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ)

16.06.2021, 22:43
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին և հերքել է Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ
Սերժ Սարգսյանը հրապարակել է գաղտնի տվյալներ Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին (ՎԻԴԵՈ, ՓԱՍՏԱԹՈւՂԹ)
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի 44–օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների թիվը 1064 է։

Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա հրապարակել է փաստաթուղթ, որում, նրա խոսքով, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին զեկուցել է կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է։

«Իմ հեռախոսում կա մի փաստաթուղթ, որը խոսում է սրանց շանտղության մասին։ Այս չմարդը, այս ստահակը, ելույթ ունենալով ԱԺ-ում, հայտարարում է, որ անհայտ կորածների թիվը 321 է: Հիմա սրան ի՞նչ ասես», – ասել է Սարգսյանը։

Միաժամանակ նա հայտարարել է, որ տվյալներ չունի գերիների և զոհերի մասին։–0–

 - рис.1