438.03
4.45
404.16
-7
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլում լավագույն արդյունքը Minders թիմինն էր (ՖՈՏՈ)

17:16
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 23-ին Երևան ԷՔՍՊՈ կենտրոնում անցկացվեց Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) ազգային՝ հայաստանյան փուլը, որի պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը Հայաստանում 2016 թվականից հանդիսանում է «Այբ» կրթական հիմնադրամը: 

Երկրորդ տարին անընդմեջ ազգային փուլի անցկացմանը և արտերկրում միջազգային փուլին հաղթող թիմերի մասնակցությանը աջակցում է «Ռոստելեկոմ» Հայաստանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերեց Minders թիմը, որը ներկայացնում էր Mind Center կազմակերպությունը։ Թիմի անդամ երեխաները՝ Դավիթ Հակոբյանը, Դավիթ Լազյանը և Լևոն Ալեքսանյանը, կիսվում էին իրենց մարզչի՝ Դավիթ Մանուչարյանի հետ հույզերով, պատմում, թե ինչպես իրենց հաջողվեց հաղթահարել հուզմունքը, շտկել անճշտությունները և բարձր միավոր վաստակել։ «Այբ» կրթական հիմնադրամը բանակցություններ կվարի միջազգային կազմակերպչի հետ և կքննարկի Minders թիմի՝ նոյեմբերին Հունգարիայում կայանալիք միջազգային փուլին մասնակցության պայմանները։

Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի ազգային փուլին այս տարի մասնակցում էին 11 թիմեր, որոնք հավաքվել էին խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ պայքարում էին հաղթանակի համար։ Մրցույթի հաղթող թիմի գլխավոր մրցանակը տարեվերջին Հունգարիայում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցությունն էր։

«Երկրորդ տարին ենք աջակցում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը Հայաստանում և հաղթողների մասնակցությանը համաշխարհային հարթակներում: 2018թ-ին հայաստանյան հաղթող թիմը Թաիլանդում ի թիվս 23,000 միջազգային թիմերի բավական հաջող ներկայացավ. դա լուրջ փորձառություն էր երեխաների համար: Տարեցտարի ավելանում է ուշադրությունը դպրոցական տարիքից նման կարևոր հմտությունների ձևավորման շուրջ, ինչը շատ ուրախալի է և մենք այս կերպ մեր ներդրումն ենք ունենում գործընթացում: Մասնակցությունը միջազգային հարթակներում հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայ երիտասարդների ստեղծագործ միտքը և միևնույն ժամանակ՝ Հայաստան բերելու նոր գաղափարներ ու տեխնոլոգիական լուծումներ»,—նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Rostelecom ростелеком

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական ներկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան եզակի մրցույթ է, անց է կացվում միջազգային ամենաբարձր մակարդակով, և հաղթող թիմը հնարավորություն է ստանում մասնակցելու միջազգային փուլին։ Հայաստանն արդեն 3 տարի է՝ մասնակցում է նաև միջազգային փուլին և հաջողություններ գրանցում միջազգային այս կարևոր ասպարեզում։ Առաջադրանքները դժվար են, բայց երեխաները կարողացել են այդ առաջադրանքները շատ լավ կատարել. դա մեզ համար շատ ոգևորիչ է։ Այս մրցույթով մենք ուզում ենք նաև ասել, թե ինչու է կարևոր ռոբոտաշինությունը։ Առանձին ճյուղերը՝ ծրագրավորումը, մեքենաշինությունը, ապագայում միգուցե ինչ-որ փոփոխություններ կրեն, սակայն ռոբոտը՝ որպես առանձին երևույթ, դեռ երկար տարիներ շատանալու է մեր կյանքում։ Եթե երեխաները հասկացան այս ամենը դեռ մանկուց, ապագայում շատ ճկուն կարող են լինել, համակերպվել տեխնոլոգիական փոփոխություններին և պատրաստ լինել աշխատել այս ուղղություններով»,— նշել է «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։ 

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի կարգախոսն այս տարի խելացի քաղաքներն էին։ Օլիմպիադային մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում էին ռոբոտներ, որոնք պետք է կարողանային իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել:

«Ռոբոտաշինության օլիմպիադային մասնակցության արդյունքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները (այդ թվում նաև STEM) ձևավորում են ապագա սթարթափերի ու նոր գաղափարների կրողներ, ինչը նոր հեռանկարներ է ստեղծում հայաստանյան ՏՀՏ ոլորտի զարգացման համար։ Միևնույն ժամանակ նման մրցույթներին մասնակցությունը ձևավորում է ստեղծագործ ու կոնստրուկտիվ մտածողություն, որի կիրառությանը մենք առնչվում ենք հատկապես սթարթափ նախագծերում​»,—նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Օլիմպիադայի ազգային փուլի մասնակից թիմերը ներկայացնում էին հետևյալ կառույցներն ու կազմակերպությունները՝ «Mind Center», «Whiz Code Academy», «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀԱՊՀ Ավագ դպրոց, Ֆիզմաթ դպրոց, Աշնակի միջնակարգ դպրոց:

Արդեն 15 տարի է, ինչ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան կառուցում է այս կրթական հարթակը։ Միջազգային առաջին մրցույթին, որ տեղի է ունեցել 2004 թ.-ին, մասնակցել է 4000 թիմ 12 երկրից։ Իսկ 2018 թվականին օլիմպիադայում ներգրավվել է 26000 թիմ՝ շուրջ 70 երկրներից։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) նպատակը ողջ աշխարհի երեխաներին և երիտասարդներին ռոբոտաշինության գաղափարի շուրջ միավորելն է և նրանց ստեղծարարությունը, նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները զարգացնելը։

Թիմում մասնակիցների նվազագույն թիվը 2-ն է, առավելագույնը՝ 3-ը։ Թիմը պետք է ունենա մարզիչ, որը պետք է լինի առնվազն 20 տարեկան։

Կարող են մասնակցել 6-19 տարեկան երեխաներն ու երիտասարդները։ Թիմերը կարող են մրցել տարբեր «կարգ»-երում (այս ընտրությունը կատարում են նախօրոք)․

·  Սովորական մրցույթ

· «ՌՀՕ ֆուտբոլ» մրցույթ

·  Բաց մրցույթ

·  WeDo սովորական մրցույթ

Ռոբոտը երեք անգամ կատարում է առաջադրանքը։ Հաղթող է ճանաչվում առավելագույն միավոր հավաքած ռոբոտը։

Առաջադրանքները, որոնք ռոբոտները պետք է կատարեին 2019թ. ծրագրով, ըստ թիմերի տարիքային կազմի հետևյալն էին՝

1. ՌՀՕ-ի սովորական մրցույթի տարրական տարիքային խմբի առաքելությունը ռոբոտի ստեղծումն էր, որը կարող էր գործել որպես իսկական ինքնավար, ինքնաշարժ տաքսի և ուղևորներին փոխադրել մեկնարկի վայրից նպատակավայր։

2. ՌՀՕ-ի սովորական մրցույթի կրտսեր տարիքային խմբի առաքելությունը ռոբոտի ստեղծումն էր, որը շենքի լուսավորության համակարգը կարդիականացներ և կօգներ խնայել էներգիա։

3. ՌՀՕ-ի սովորական մրցույթի ավագ տարիքային խմբի առաքելությունը ռոբոտի ստեղծումն էր, որն կարդիականացներ քաղաքի կապի ցանցը՝ տեղադրելով նոր անլար հանգուցային սարքեր և դրանց միջև՝ օպտիկական ցանց։

4. WeDo սովորական մրցույթի նպատակն էր ստեղծել ռոբոտ, որը կարող էր երեխաներին վերցնել տներից և հասցնել դպրոց։ Ռոբոտը պետք է նաև միրգ մատակարարեր դպրոցին։

5. ՌՀՕ-ի Բաց մրցույթը թիմերին առաջարկում էր ներկայացնել ինովացիոն գաղափարներ կառավարման, աշխատավայրի և կրթության բնագավառներում ռոբոտների կիրառությամբ: 

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

Rostelecom ростелеком

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին այնպիսի մարդկանց կողմից, որոնք իրենց ձեռքբերումները համարում են կրթության արդյունք և կամենում միասնական ներդրմամբ ստեղծել բարձրորակ կրթություն ապահովող համակարգեր: «Այբ» կրթական հիմնադրամի նպատակն է՝ ձևավորել սովորելու գերազանցության մշակույթ և աջակցել հայկական կրթության զարգացմանը։ «Այբ»-ն իրականացնում է բազմաբնույթ գործունեություն հանրակրթության ոլորտում` մշակելով կրթական բարեփոխումների ծրագրեր, նախագծելով և հիմնելով օրինակելի կրթական միջավայրեր, որոնք խթան են ծառայում համակարգային փոփոխությունների համար:

«Այբ»-ի ծրագրերը յուրօրինակ համադրություն են ազգային հարուստ կրթական ժառանգության և համաշխարհային առաջատար փորձի։ Մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական նոր ու որակյալ հարթակ ապահովող  և միջազգային կրթական ասպարեզում կարևոր տեղ զբաղեցնող երկիր: Հիմնադրամը 13 տարիների ընթացքում նախաձեռնել է 25 կրթական նախագիծ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ