ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1–ի գործով որպես մեղադրյալ անցնող Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։
Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն` հղում անելով ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանին։
Չարչյանի նշել է, որ չի կարող ասել, թե ինչ վիրահատություն է տեղի ունեցել, քանի որ դա անձնական հարց է։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե Քոչարյանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից։
Չարչյանը նշել է, որ Քոչարյանին վիրահատել են առավոտյան, վիրահատությունը բարեհաջող է անցել։
Հիշեցնենք, որ նախկին նախագահը նախօրեին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ, մինչ այդ նա մի քանի անգամ հետազոտվել էր կենտրոնում։–0–