ՌԴ ԱԳՆ–ից նշել են հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման հնարավոր ժամկետները

29.12.2021, 17:57
ՌԴ ԱԳՆ–ից նշել են հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման հնարավոր ժամկետները
ՌԴ ԱԳՆ–ից նշել են հայ–ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի ստեղծման հնարավոր ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներում, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26–ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պայմանավորվել են ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով` Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։

«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներում։ Այս պայմանավորվածության իրականացման ճանապարհին որևէ անհաղթահարելի խոչընդոտներ բարձր մակարդակում չենք դիտարկում», – ասել է նա։–0–