Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց, գործը չի դադարեցվել, չնայած մեղադրական հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական

30.03.2021, 15:42

ԵՐԵՎԱՆ, 30  մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ մեղադրյալների գործով դատական նիստը տեղափոխվեց ապրիլի 2–ին։

Դատավոր Աննա Դանիբեկյանն իր որոշումը հիմնավորեց հայցվորի ներկայացուցիչների բացակայությամբ։

«Քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկվեր այսօրվա դատական նիստում, սակայն հաշվի առնելով, որ դատական նիստին չեն ներկայացրել մեղադրողները, այսօրվա դատական նիստում դատարանը հնարավոր չի գտնում քննարկել այս հարցը:

Միևնույն ժամանակ, դատարանը գործի քննությունը հետաձգում է սեղմ ժամկետով: Հաջորդ դատական նիստին կանդրադառնանք նշված հարցի քննարկմանը: Հաշվի առնելով, որ պաշտպան Կարեն Մեժլումյանը Հայաստանի Հանրապետությունից բացակայելու է ապրիլի 3-ից, հաջորդ դատական նիստը դատարանը կնշանակի ապրիլի 2-ին ժամը 13:00-ին»,- ասաց Դանիբեկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 26–ին ՍԴ–ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր։–0–