416.07
6.39
395.2
+5
Եղանակը Երևանում
Հայ

Կատար`առանց վիզայի. Կատարը չեղարկում է մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար (ՎԻԴԵՈ)

17:21
19 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության նախագահին և ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները՝ էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ մեր երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հայաստանի նախագահն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև Դոհայում ուսանելու հնարավորությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ։ 

«Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը,- ուստի որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները»։ 

Նախագահն ընդգծել է գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
03 Դեկտեմբերի 2022
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանի մետրոպոլիտենը չի գործի առաջիկա երկու օրն աշխատանքային ժամերին. ՎԻԴԵՈ
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
16:23
02 Դեկտեմբերի 2022
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
12:47
02 Դեկտեմբերի 2022
Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ
Նախօրեին ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար