Քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած «Սուրմալուի» մասնաշենքը

12.10.2022, 19:18
Քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած «Սուրմալուի» մասնաշենքը
Քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած «Սուրմալուի» մասնաշենքը
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել:

Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել։ Մասամբ փլուզվել էր առևտրի կենտրոնի եռահարկ շենքը։ ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։–0–