ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը

21.03.2023, 23:51
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։

Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հաղորդում է tert.am-ը:

«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով, այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,– ասել է Կոնջորյանը։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, ընդդիմադիր խմբակցությունները դեռ թեկնածու չունեն, քննարկումները շարունակվում են։

Հայաստանի նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը հունվարի 23-ին օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով է ներկայացրել հրաժարականի դիմում՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հունվարի 24-ին ընդունել է նրա հրաժարականը։-0-