+9
Եղանակը Երևանում
Հայ

Փոխոստիկանապետը պարզաբանել է հին նմուշի անձնագրերը երկու տարի ժամկետով տրամադրելու նպատակը

15:23
26 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է հին նմուշի անձնագրերը տրամադրել երկու տարի ժամկետով՝ միայն մինչև 2023 թվականի սկիզբը, որից հետո ներդրվելու է նոր կենսաչափական անձնագրերի համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նկատեց՝ շատ բուռն արձագանք է ստացել անձնագրի վավերականության ժամկետը 2 տարով սահմանափակելու կարգավորումը: Նա խնդրեց պարզաբանել այդ սահմանափակման իմաստը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց՝ այդ սահմանափակումը դեռ չի գործում, դա նախագիծ է: «Առաջարկվում է հին նմուշի անձնագրերը, այն է՝ կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերը հետայսու տրամադրել 2 տարի ժամկետով: Հետայսուն ևս բավականին հարաբերական է: Նախատեսում ենք, որ հաջորդ տարվանից 2022-ի վերջից կամ 2023-ի սկզբից ներդրվելու է լիովին նոր կենսաչափական անձնագրերի համակարգ, որով կառավարության 821 որոշմամբ սահմանված անձնագրերի գործունեությունը լիովին դուրս է գալու: Այս երկու տարին ընդամենը 1-անգամյա բնույթ է կրում, միայն մինչև 2023-ի սկիզբ: Դրանից հետո կրկին տրվելու են 10 տարի ժամկետով»,-պարզաբանեց Ֆիդանյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է բացառապես 821 որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերին, կենսաչափական անձնագրերի մասով 10 տարի ժամկետը պահպանվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.