636.4
7.1
524.48
+3
Եղանակը Երևանում
Հայ

Փոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները

22:07
02 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է դպրոցականների ձեռմային արձակուրդների ժամկետների փոփոխության մասին։

Ինչպես հաղորդում են գերատեսչությունից, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 30-ի N 49-Ն հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում:

«Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սահմանված ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիս ամսվա ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։

ԿԳՄՍՆ–ից նաև նշում են, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:

Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ:

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ համաձայն նույն հրամանի՝ այն դպրոցներին, որտեղ դասարաններում աշակերտների թիվը մինչև քսան է, և դասապրոցեսն ընթանում է առանց խմբերի բաժանելու, հնարավորություն է տրվել ուսումնական գործընթացն իրականացնել հնգօրյա ռեժիմով, այսինքն՝ պետական ուսումնական հաստատություններում շաբաթվա 5-օրյա կամ 6-օրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնադիրը:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:54
21 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3334 թեստ, հաստատվել է 168 նոր դեպք, առողջացել է 91 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3334 թեստ, հաստատվել է 168 նոր դեպք, առողջացել է 91 մարդ
18:41
20 Փետրվարի 2021
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:28
20 Փետրվարի 2021
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
18:24
20 Փետրվարի 2021
Ցուցարարները փակում են փողոցներն ու երթեր կազմակերպում Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
բողոքի ակցիայի մասնակիցները միաժամանակ մի քանի երթ են կազմակերպել Երևանի կենտրոնում` փակելով մի քանի կենտրոնական փողոցներ. ՎԻԴԵՈ
17:36
20 Փետրվարի 2021
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները (ՎԻԴԵՈ)
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը». Մանուկյանը նշեց ընդդիմության երկու պլանները. ՎԻԴԵՈ
15:20
20 Փետրվարի 2021
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում` ընդդիմության հանրահավաքին (ՈւՂԻՂ)
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հանուն Հայրենիքի փրկության» ընդդիմադիր շարժման զանգվածային հանրահավաքը. ՈւՂԻՂ
12:12
20 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3509 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 113 մարդ առողջացել է
00:19
20 Փետրվարի 2021
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը ձերբակալվել են
22:06
19 Փետրվարի 2021
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
Արա Սաղաթելյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, փաստաբանի հայտնել է «քաղաքական գործի» մասին
19:48
19 Փետրվարի 2021
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
Բերման է ենթարկվել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը
18:09
19 Փետրվարի 2021
«Իմ քայլը» պատրաստ է աջակցել՝ ստեղծելու պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, Մակունց
Մակունցն ասում է, որ «Իմ քայլը» պատրաստ է աջակցել ընդդիմությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի պատերազմին առնչվող հանգամանքները
17:55
19 Փետրվարի 2021
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին քննադատելու համար հեռացրել են աշխատանքից, Օնիկ Գասպարյանի մեղքն ու ԱԺ-ի թեժ քննարկումները. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ