Փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում.հայկական կողմը զոհ ունի

14.07.2021, 11:51
Փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում.հայկական կողմը զոհ ունի
Փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում.հայկական կողմը զոհ ունի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

«Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:–0–