416.22
4.82
386.25
+23
Եղանակը Երևանում
Հայ

Փետրվարի 1–ից հաշմանդամության գնահատման համակարգը կվերափոխվի. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

12:09
10 Հունվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերափոխում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ 2023թ. փետրվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն ներդնելով անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, հայտնում են նախարարությունից։

Նախատեսվող բարեփոխման շրջանակում՝ նախարարությունը գործընկեր կազմակերպությունների միջոցով 2022թ. վերջին վերապատրաստել է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների առաջին խմբին, որոնք նախապես գրանցվել էին առցանց դիմումների հարթակում։

Վերապատրաստումների ընթացքում մասնագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալ հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ հաշմանդամության սահմանման նոր մոդելին, դրա գործարկման մանրամասներին։

Վերապատրաստումներն իրականացվել են Եվրոպական միության SOCIEUX+ բաղադրիչի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից։

Հիշեցնենք, որ Անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելը հնարավորություն կտա ոչ միայն գնահատել փետրվարի 1-ից առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմած քաղաքացիների առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել նրանց գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները՝ ապահովելով սոցիալական ներառմանն ու նրանց կարիքների բավարարմանն ուղղված ծառայություններ:

Նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն ներդնել ֆունկցիոնալության սահմանափակումները դասակարգող կառուցակարգ, անձի ֆունկցիոնալությունը գնահատել «թեթև, միջին ծանրության, ծանր, խորը խնդիրներ» հասկացությունների հիման վրա․ երեխաների ֆունկցիոնալության սահմանափակումը նույնպես կգնահատվի վերոնշյալ դասակարգումների համատեքստում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:14
23 Մայիսի 2023
ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)
Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի. ՎԻԴԵՈ
13:48
23 Մայիսի 2023
Կհստակեցվի կրթության հիմքով զորակոչից տարկետման վարչարարությունը
ԱԺ նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը
12:43
23 Մայիսի 2023
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
Որտե՞ղ կանցկացվեն միասնական քննությունները. հրապարակվել է քննական կենտրոնների ցանկը
12:12
23 Մայիսի 2023
Transavia–ն գործարկում է Մարսել–Երևան–Մարսել չվերթը
Transavia ավիաընկերությունը գործարկում է նոր ուղղություն դեպի Ֆրանսիա
11:28
23 Մայիսի 2023
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Հայաստան հերոինի և 80 հաբ ֆենտանիլի ներմուծման դեպք. վերջինս հերոինից 50 անգամ ավելի ուժեղ է. ՎԻԴԵՈ
09:27
23 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ