422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

Պատվաստում կամ ՊՇՌ թեստ ամիսը երկու անգամ. Հայաստանի ուսուցիչները և մի շարք ոլորտների աշխատողներ ընտրության առջև կկանգնեն

15:04
12 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ուսումնական հաստատություններում, հասարակական սննդի օբյեկտներում, մի շարք այլ կազմակերպություններում և կառույցներում պետք է ներդրվի այն կանոնը, ըստ որի, COVID-19-ի դեմ  պատվաստման չենթարկված անձինք (բացի պատվաստումների հակացուցումներից), պետք է ամիսը երկու անգամ հանձնեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստը:

Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Հարցին, թե արդյոք դա անուղղակի պարտադրանք չէ պատվաստումների համար, նախարարը պատասխանեց, որ կորոնավիրուսը լուրջ մարտահրավեր է և պետք է ամեն ինչ անել քաղաքացիներին պաշտպանելու համար:

«Եվ այս գործիքակազմում, ինչպես և շատ այլ երկրներ, մենք կօգտվենք նման սահմանափակումներից, քանի որ տվյալ դեպքում բացի առանձին մարդու առողջությունից, հանրային առողջապահության լուրջ վտանգ կա։ Մենք ամեն ինչ կանենք օրենքի շրջանակներում, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն», - ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ պարտադիր պատվաստումների պահանջը չի տարածվելու հակացուցումներ ունեցող մարդկանց վրա:

Նա նաև հայտնեց, որ ուսումնական տարվա մեկնարկի հետ սպասվում է կորոնավիրուսով հիվանդացության աճ:

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ