Փաշինյանը քավորի պաշտոնը բարձրացրել է, նա Իջևանի քաղաքապետի ԺՊ–ն էր

08.04.2021, 16:20
Փաշինյանը քավորի պաշտոնը բարձրացրել է, նա  Իջևանի քաղաքապետի ԺՊ–ն էր
Փաշինյանը քավորի պաշտոնը բարձրացրել է, նա  Իջևանի քաղաքապետի ԺՊ–ն էր

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել Հայկ Ղալումյանին Տավուշի մարզպետ նշանակելու մասին։

«Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար», - ասաց նա: 

Ղալումյանը մոտ մեկ տարի առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստանձնել էր Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Սակայն հինգշաբթի առավոտյան Փաշինյանը որոշում է ստորագրել նրան այդ պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Արթուր Ճաղարյանին նշանակելու մասին։  

Տավուշի մարզպետի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը նշանակվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար։ Չոբանյանն այդ պաշտոնում փոխարինել է հրաժարական ներկայացրած Հակոբ Արշակյանին։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ղալումյանը ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանի քավորն է։ Նորանշանակ մարզպետի հարազատ եղբայրը` Վահե Ղալումյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։–0–