Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառում․ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված է
12.06.2024,
19:55
Ոստիկանությունը ակտիվորեն կիրառում է լուսաձայնային նռնակներ, լսվում են պայթյուններ, երկու կողմից շշեր են նետվում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև:
Ոստիկանությունը ակտիվորեն կիրառում է լուսաձայնային նռնակներ, լսվում են պայթյուններ, երկու կողմից շշեր են նետվում։
Ցուցարարների մի մասին հաջողվել է ճեղքել ոստիկանության պատը և գնալ դեպի Սիրահարների այգի։ Այս պահին ոստիկանությունը և բերման ենթարկում ցուցարարներին։
«Հիմա դրսում ՀՀ ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները», – հայտարարել է Փաշինյանն՝ ի պատասխան այն տեղեկությունների, որ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։