416.07
6.39
395.2
+7
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակվում զոհերի անուններն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով

21:40
30 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու չեն հրապարակվում զոհերի անուններն Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով:

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, թե այն գաղտնի է պահվում: Պարզապես նախորդ պատերազմի փորձը հաշվի առնելով՝ որոշում է ընդունվել նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով», - ասաց վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե սահմանային վերջին բախումներից շուրջ 15 օր անց ինչու դեռ չեն հրապարակվել ՀՀ Զինված ուժերի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները:

Նրա խոսքով, դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ:

«44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը նույնպես հրապարակվել է այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը: Բայց զոհերի անունների ամբողջական ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ դա գաղտնի է պահվում, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները, բնականաբար, տեղեկացված են: Նաև հաշվի առնենք, որ կան մարմիններ, որ պետք է նույնականացվեն վերջնական», - պարզաբանեց վարչապետը:

Նա նաև հիշեցրեց, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, ցավոք, դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ եղել է դեպք, երբ հարազատները վիզուալ ճանաչել են, բայց հետո ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել:

«Այդ պատճառով, նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:02
02 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
Երևանի կենտրոնում փողոցներ են փակվելու, արգելվելու է մեքենաների կայանումը ՄՀՀ-ի մոտ
17:32
02 Դեկտեմբերի 2022
Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից
16:37
02 Դեկտեմբերի 2022
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր սննդամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
16:23
02 Դեկտեմբերի 2022
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները
12:47
02 Դեկտեմբերի 2022
Քրեական վարույթ է նախաձեռնվել Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ
Նախօրեին ինքնաթիռի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
20:17
01 Դեկտեմբերի 2022
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է (ՎԻԴԵՈ)
ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը. ՎԻԴԵՈ
19:43
01 Դեկտեմբերի 2022
Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա. Պապիկյան
Պաշտպանության նախարարը խոսել է լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգի մասին
12:56
01 Դեկտեմբերի 2022
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
12:01
01 Դեկտեմբերի 2022
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
Հայաստանում կան փակ ճանապարհներ. որոշ վայրերում մառախուղ է
11:35
01 Դեկտեմբերի 2022
Արդշինբանկն անցկացնում է ակցիա 10000 դրամ դրամական փոխանցում կատարող յուրաքանչյուր 300-րդ հաճախորդի համար
Դեկտեմբերի 1-ից 30-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա արագ դրամական փոխանցումների համակարգերից օգտվող հաճախորդների համար
21:29
30 Նոյեմբերի 2022
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածում