Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ է խոսել Ալիևի հետ Բրյուսելում առանձնազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
20:56
24 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձնազրույցին դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում:
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման շրջանակում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշ ժամանակով թողել է Փաշինյանին և Ալիևին, և նրանք առանձնազրույց են ունեցել:
«Առանձնազրույցի ընթացքում քննարկվել է նույնը, ինչ առանձնազրույցից առաջ և հետո: Այնպես չի եղել, որ ենթադրենք մի 20 րոպեով Շառլ Միշելը սենյակից դուրս է եկել և մենք ասել ենք՝ «ըհը Շառլ Միշելը գնաց, հիմա խոսենք էն ինչ-որ պիտի խոսենք և չէինք խոսում»: Տեղի է ունեցել նույն խոսակցության շարունակությունը, մեր օրակարգի հարցերն ենք շարունակել քննարկել», - ասաց Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ այդ խոսակցությունն իր դինամիկայի և բովանդակության մեջ ոչ մի փոփոխություն չի ունեցել, որովհետև Շառլ Միշելի ներկայությամբ էլ քննարկվել են օրակարգի հարցերը:
«Էտ 15-20 րոպեն, հիմա չեմ կարող ասել, հնարավոր է կես ժամը, ոչ մի բանով չի տարբերվել նախորդ խոսակցությունից», - ասաց Փաշինյանը:-0-
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ