395.26
6.53
400.91
+8
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ, ի՞նչ են քննարկել

23:37
25 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:

Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր:

Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Հոկտեմբերի 2022
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը
Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում կքննարկեն ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և սահմանը երրորդ երկրների համար բացելու հարցերը
18:00
25 Հոկտեմբերի 2022
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով
16:04
25 Հոկտեմբերի 2022
ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ, ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԵԱՀԿ խումբն այցելել է Ջերմուկ, ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
10:35
25 Հոկտեմբերի 2022
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Արմավիրի մարզում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Արմավիրի մարզում
10:24
25 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը գիշերը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը գիշերը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
23:17
24 Հոկտեմբերի 2022
Վաղը կդիտվի Արեգակի խավարում, այն տեսանելի կլինի նաև Հայաստանից
Վաղը կդիտվի Արեգակի խավարում, այն տեսանելի կլինի նաև Հայաստանից
22:11
24 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:05
24 Հոկտեմբերի 2022
Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է դուրս բերի զորքերը ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորներ
ԵԽ պատգամավորները հայտարարել են, որ Ադրբեջանն է ագրեսոր կողմը և պետք է դուրս բերի զորքերը ՀՀ տարածքից
19:11
24 Հոկտեմբերի 2022
«Афиша. Daily»-ն հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին
«Афиша. Daily»-ն հրապարակել է ճարտարապետական ուղեցույց Երևանի մասին
14:40
24 Հոկտեմբերի 2022
ԵԱՀԿ խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայր
ԵԱՀԿ խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայր
14:00
24 Հոկտեմբերի 2022
Շուրջ 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
16:14
21 Հոկտեմբերի 2022
Հայաստանի անվտանգություն = Իրանի անվտանգություն. Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի հյուպատոսությունը
Հայաստանի անվտանգություն = Իրանի անվտանգություն. Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի հյուպատոսությունը