Փաշինյանն արդյունավետ է գնահատել Պուտինի հետ հանդիպումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին Մոսկվայում։
«Այսօր հանդիպել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումը բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք ինչպես երկկողմ օրակարգը, այնպես էլ տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածություներն իրագործելու համար», – գրել է Փաշինյանը գիշերը իր Twitter–ում։
ՌԴ նախագահի հետ երեկոյան զրույցի ընթացքում, որը հեռարձակվում էր, Փաշինյանն ընդգծել է, որ հաճախ հանդիպումները վկայում են հայ–ռուսական հարաբերությունների բարձր դինամիկայի և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության փոխադարձ ըմբռնման մասին։
Պուտին իր հերթին հայտարարել է, որ անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցնում` անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Պուտինը նշել է, որ փոխգործակցության հիմնական հարցն այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում կարգավորումն է տարածաշրջանում։–0–