Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)

12.10.2021, 21:24
Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված.ՎԻԴԵՈ
Փաշինյանը` Պուտինին.ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված։

«Այժմ մեզ մոտ տարածաշրջանում և ընդհանրապես` աշխարհում, տեղի են ունենում դինամիկ գործընթացներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն։ Իհարկե, ցավոք, մեր տարածաշրջաում դեռևս չի կարելի խոսել իրավիճակի ամբողջական կայունացման մասին...։Ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության լուծման և մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանը խաղում է առանցքային դեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է։ Այս բոլոր հարցերը շատ կարևոր են։ Եվ ես ուրախ եմ ձեզ հետ քննարկել այս ամբողջ օրակարգը», – հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ հաճախ հանդիպումները վկայում են հայ–ռուսական հարաբերությունների բարձր դինամիկայի և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության փոխադարձ ըմբռնման մասին։

Պուտինը հայտարարեց, որ անձնական հանդիպումները միշտ արդյունավետ են անցնում` անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։

«Հուսով եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ։ Մենք կխոսենք ֆորմալ և ոչ ֆորմալ մթնոլորտում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ հարցեր, կխոսենք հեռանկարների մասին։ Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, ես ևս կցանկանայի «ճշգրտել ժամերը» (ռոսերեն փոխաբերական իմաստով նշանակում է համաձայնեցնել դիրքորոշումները, խմբգր.)», – ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ փոխգործակցության հիմնական հարցն այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում կարգավորումն է տարածաշրջանում։–0–