438.63
4.38
404.42
-5
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն անդրադարձել է Մարտի 1-ի քրգործի շրջանակում ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությանը

14:46
05 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Տասնմեկ տարի անց առաջին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալումը ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը: 

Այդ մասին այսօր ՀՀ ազգային ժողովի բակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որպեսզի բոլոր հնարավոր փաստերը կոծկվի: Եվ այն փաստը, որ պարկուճները փոխվում են, նշանակում է ամեն ինչ է փոխված` մարդիկ, դեպքերը, դեմքերը, ամեն ինչ փոխված է: Եվ այս պայմաններում եթե Հատուկ քննչական ծառայությունը կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի… ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո, բնականաբար, շատ էմոցիոնալ պահեր եմ ապրել, բայց խոսքը դեռ ձերբակալության մասին է, դեռ չգիտենք մեղադրանք կարաջադրվի, չի առաջադրվի, ոնց կընթանա, բայց որ Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և այն որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008 թ.-ի մարտի 1-2-ից տարվել է կոծկելու ուղղությամբ` կարծում եմ, ակնհայտ է», - հայտարարեց Փաշինյանը: 

Պատասխանելով հարցին, որ առաջ խոսվում էր, որ դա իրականացրել են ինչ-որ անհայտ զինված խմբեր և հիմա հանկարծ պարզվում է նախաքննությամբ, որ հենց ոստիկանության շտաբի ղեկավարն էր այդ կրակոցը արձագել, վարչապետն ասաց. «Դուք երևի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաև այդ հարցաքնությունից, որը Անդրանիկ Քոչարյանն էր վարում, որ ոստիկանության զորքերի ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր եղանակներով կոծկել այդ ճշմարտությունը, որովհետև հիշում եք այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է մեքենանայի բեռնախցիկը և բերել բաժանել է այնտեղ ինչ-որ մարդկանց»: 

ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք (սպանություն) կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու