Փաշինյան. մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում

03.05.2019, 12:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ։
Փաշինյան. մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է լրագրողներին, ընթերցողներին, հեռուստադիտողներին, ռադիոլսողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ։

«Մամուլի ազատությունը այն կարևորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք և զարգացնենք:

Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Մամուլի ազատության միջազգային օրը հռչակվել է ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993թ.–ի դեկտեմբերին։ Դրանից հետո ամեն տարի մայիսի 3–ին ողջ աշխարհում կազմակերպվում են այդ օրվան նվիրված միջոցառումներ։–0–