Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը (ՖՈՏՈ)
10.08.2022,
12:37
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։–0–
Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։–0–