ՊՇՌ թեստի գներն ինչո՞ւ չեն էժանանում մինչև հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտնող կարգավորումները․ պարզաբանում
28.09.2021,
11:38
Առողջապահության նախարարությունը պատասխանել է ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարությունը պատասխանել է ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին։
Загружается новость ... "Лево"
Հոկտեմբերի 1–ից ներդրվում են նոր կարգավորումներ, ըստ որոնց` աշխատող քաղաքացիները պետք է 2 շաբաթը մեկ անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ներկայացնեն կամ պատվաստվեն։
Նախարարությունից մասնավորապես պարզաբանել են հարցն այն մասին, թե եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել:
«Հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության լիազորությունների շրջանակում չէ», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:–0–