ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)

03.05.2021, 00:37
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է սոցցանցերում հրապարակված տեսանյութը, որում հայ և ադրբեջանցի զինվորականները վիճում են տարածքի համար։

Ինչպես ՊՆ–ից հայտնել են tert.am–ին, ս հին տեսանյութ է, մոտ երկու շաբաթ առաջ է եղել՝ Կապանի ուղղությամբ։

Գերատեսչությունից նշել են, որ շատ թեթև միջադեպ է եղել, որը շատ արագ հարթվել է։

«Տարածքը էլի մեր վերահսկողության տակ է գտնվում», – նշել են ՊՆ–ից։–0–