ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր

28.07.2021, 14:17
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր
ՊՆ–ն հայտնում է սահմանին տիրող իրավիճակի մասին.վերջին սադրանքների հետևանքով ունենք 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։ 

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ։ ՊՆ–ից նաև հայտնել են, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, որը հիմնականում կատարվում է։

«Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–