ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

03.06.2022, 12:00
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-