ՊՆ-ն հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)

21.07.2020, 21:30
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել կոչով․ ՎԻԴԵՈ
ՊՆ-ն հանդես է եկել կոչով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Лево"
«Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ մենք կնպաստենք մեր բանակի նորանոր հաջողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-