ՊՆ–ն հայտարարություն է տարածել

28.06.2021, 11:12
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Загружается новость ... "Лево"

«Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–