526.2
7.42
476.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

Օրբելյանի հետ կապված սկանդալը հասավ դատարան. դիրիժորը հայց է ներկայացրել Փաշինյանի և Մշակույթի նախարարության դեմ

12:55
25 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը հայց է ներկայացրել Մշակույթի նախարարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացվելու կապակցությամբ։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց դիրիժորի փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը։

Թատրոնի պաշտոնում Օրբելյանի լիազորությունները դադարեցվեցին 2019թ.–ի մարտի 29–ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշմամբ, ինչը հանգեցրեց թատրոնի աշխատակիցների և շարքային քաղաքացիների դժգոհության։ Միաժամանակ, Օրբելյանը պահպանեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։

Ապրիլի 1–ին թատրոնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոստացավ ուսումնասիրել իրավիճակը մեկ ամսվա ընթացքում։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ տնօրենի պաշտոնը ժամանավորապես կզբաղեցնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։

Загружается новость ... "Лево"

«Նախօրեին մենք երկու դատական հայց ենք ներկայացրել, որոնցից մեկն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան Մշակույթի նախարարության և «Օպերայի և բալետի թատրոն» ՊՈԱԿ–ի դեմ։ Երկրորդ հայցն ուղարկվել է Վարչական դատարան, որի պատասխանող կողմը վարչապետն է», – ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով, նախարարության դեմ ներկայացված իր հայցում դիրիժորը վիճարկում է պայմանագրի գործողության դադարեցումն ու պաշտոնից հեռացումը։

Վարչական դատարանում Օրբելյանը մտադիր է վիճարկել մշակույթի նախարարի պաշտոնակատարի պաշտոնում Նազենի Ղարիբյանին նշանակելու մասին կառավարության ղեկավարի որոշումն այն կապակցությամբ, որ Ղարիբյանն այլ պետության քաղաքացի է (ԶԼՄ–ների տվյալներով, Ֆրանսիայի և Հայաստանի, խմբգր.)։ Ինչպես նշեց փաստաբանը, օրենսդրության համաձայն, հայցերը դատական վարույթ են ընդունվում 7 օրում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իշխանափոխությունից հետո Օրբելյանի և Մշակույթի նախարարության նոր ղեկավարության միջև ծագել են լուրջ տարաձայնություններ թատրոնում լուրջ կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտության պատճառով։

Հայտնի դիրիժոր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել 2016թ.–ի հունիսի 3–ին թատրոնի վարչության խորհրդի առաջարկով և տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով։ 2017թ.–ի օգոստոսի 3–ին մշակույթի նախարարի հրամանով Օրբելյանը նշանակվել է նաև թատրոնի տնօրեն։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:13
16 Հոկտեմբերի 2019
Փաշինյան. «Մամուլը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայկական մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ
19:55
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են կադրեր Երևանում ոստիկանի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Ներկայացվել են նաև կադրեր կասկածյալների ձերբակալությունից։
18:15
16 Հոկտեմբերի 2019
Գիշերը Երևանում սպանված ոստիկանության ավագը հետմահու պարգևատրվել է
Առաքելյանին հետմահու և Հակոբյանին պարգևատրելու մասին հրամանը չորեքշաբթի ստորագրել է գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը։
16:42
16 Հոկտեմբերի 2019
Առողջապահության նախարարությունը հայտնում է պիցցայից թունավորված երեխաների վիճակի մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցում թունավորմամբ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
15:46
16 Հոկտեմբերի 2019
Չկան անփոխարինելի մարդիկ. ՊԵԿ նախագահն` իր հնարավոր հրաժարականի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է իր հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները։
14:42
16 Հոկտեմբերի 2019
Հայաստանը 30–րդն է Սովի գլոբալ ցուցիչում
Հայաստանը զբաղեցրել է 30–րդ տեղը Սովի գլոբալ ցուցիչում (Global Hunger Index, GHI)։
13:49
16 Հոկտեմբերի 2019
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա
Էժան գնով դեպի Հռոմ, Միլան ու Բեռլին. Ryanair իռլանդական լոուքոսթերը մուտք գործեց հայկական շուկա:
13:28
16 Հոկտեմբերի 2019
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին
Թորոսյանը տեղեկություն է հայտնել Երևանում գիշերային միջադեպի ժամանակ տուժած ոստիկանի առողջական վիճակի մասին:
12:13
16 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկանի լուսանկարը (ՖՈՏՈ)
Հրապարակվել է այսօր գիշերը Երևանում սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի լուսանկարը։
08:00
16 Հոկտեմբերի 2019
Երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` հոկտեմբերի 15–ի առավել ուշագրավ նորությունները։
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։