Օպերայի շենքում հրդե՞հ է. ԱԻՆ–ը հանդես է եկե պարզաբանմամբ
23.04.2021,
13:31
ԱԻՆ–ը պարզաբանել է Օպերայի շենքից բարձրացող ծխի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԻՆ–ը հրդեհաշիջման ուսումնավարժանք է կազմակերպել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։
Սոցցանցերում տարածվում են բազմաթիվ տեղեկություններ Օպերայի շենքում բռնկված հրդեհի մասին։ ԱԻՆ–ը դեռ նախօրեին զգուշացրել էր վարժանքի կազմակերպման մասին։
«2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք», – նշվում է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:
Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:
«Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ», – զգուշացրել են ԱԻՆ–ից:–0–