«Նիկոլ դավաճան». ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ բողոքում են Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրման դեմ

11.11.2021, 12:28
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել։ Ցուցարարները բողոքում են Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրման դեմ
«Նիկոլ դավաճան». ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտ բողոքում են Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրման դեմ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել։ Ցուցարարները բողոքում են Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետերի տեղադրման դեմ։

Загружается новость ... "Лево"

Նախօրեին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանն նոյեմբերի 11–ի գիշերը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը միանգամից հայտարարեց, որ առավոտյան շտապ հավաք է կազմակերպվելու կառավարության շենքի մոտ, որտեղ այդ րոպեներին անցնելու է կառավարության նիստը։

Մանուկյանը հանրահավաքի ժամանակ մեղադրեց «վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն» դավաճանության մեջ։ Նրա խոսքով, եթե այնքան ոստիկան, որքան հիմա կանգնած են կառավարության շենքի մոտ և պահպանում են կառավարության անդամներին, կանգնեն Սյունիքի մարզում, ոչ ոք չէր համարձակվի տեղադրել մաքսակետեր հայկական տարածքում։

Նա և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փորձեցին մտնել կառավարության շենք, բայց նրանց թույլ չտվեցին։–0–