412.08
5.15
388.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանն այսօր գիշերը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր. ԱԽ քարտուղար

22:22
10 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Նա նշեց, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։

«Այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք, բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է։ Այն պատրաստո է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», - ասաց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ Գորիս–Կապան ճանապարհին գտնվող Շուռնուխ, Որոտան, Ճակատեն համայնքների համար այս պահին ևս ճանապարհային աշխատանքներ են կատարվում, որպեսզի դեպի համայնքներ տանող հատվածները բարեկարգվեն։

«Կառավարությունը բոլոր քայլերը ձեռնարկելու է, որ սոցիալական և տնտեսական որևէ խնդիր չառաջանա։ Հստակ է, որ այդ ճանապարհներն այս պահին ասֆալտապատ չեն, բայց մոտ ժամանակներս կասֆալտապատվեն», – ասաց ԱԽ քարտուղարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:09
04 Մարտի 2023
Նշվել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
Սեյսմոլոգը նշել է ՀՀ-ի այն քաղաքը, որն ամենաանվտանգն է երկրաշարժերի դեպքում
21:24
03 Մարտի 2023
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են
15:26
03 Մարտի 2023
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
14:55
03 Մարտի 2023
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
11:20
03 Մարտի 2023
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև ԱԺ խոսնակը
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև Ալեն Սիմոնյանը
23:08
02 Մարտի 2023
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել. ՎԻԴԵՈ
18:37
02 Մարտի 2023
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ  կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ
14:23
02 Մարտի 2023
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
13:58
02 Մարտի 2023
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
12:38
02 Մարտի 2023
Երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը. ՍԽԵՄԱ
11:53
02 Մարտի 2023
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
10:58
02 Մարտի 2023
«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով 4 անձ կալանավորվել է
4 անձ կալանավորվել է «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով