638.09
7.16
524.92
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ներկայացվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը (ՎԻԴԵՈ)

17:44
19 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Համաձայն ՀՀ Կառավարության սահմանած նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար հունվարի 1-ից նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։

Նախատեսվում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։

Նախատեսվել է «A» կարգի, «A1» և «B1» ենթակարգերի դեպքում գործնական քննությունն ընդունել միայն ավտոդրոմներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։

«B» կարգի դեպքում` միայն իրական պայմաններում։ Մյուս բոլոր կարգերի և դրանց ենթակարգերի դեպքում իրականացնել և´ ավտոդրոմներում, և՛ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

«A», «B» և «BE» կարգերի, ինչպես և «A1» և «B1» ենթակարգերի վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմած անձն անցնում է բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։ Այդ անձինք բժշկական հավատարմագրում կանցնեն նաև, եթե լրացված հայտարարագրում առկա է նշում տրանսպորտային միջոց վարելուն խոչընդոտող առողջական վիճակի մասին։

«C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք: Իսկ եթե անձը դիմել է հիշյալ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար, ապա պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելիս ակնհայտ երևում է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող առողջական վիճակ։

Վարորդական իրավունքի վկայական ստանալու, վկայականը փոխանակելու կամ վկայականի կրկնօրինակ ստանալու համար դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, օտարերկրյա քաղաքացիները` անձը հաստատող, ինչպես և Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ` կացության քարտ, քաղաքացիություն չունեցող անձինք` օտարերկրյա պետության կողմից տրված ճամփորդական փաստաթուղթ և Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական կամ Հայաստանում օրինական բնակությունը հավաստող փաստաթուղթ՝ կացության քարտ, փախստական ճանաչված, ինչպես և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձինք պետք է ներկայացնեն կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ապաստան հայցող անձինք` ապաստան հայցողի անձը հաստատող վկայական, իսկ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականները պետք է ներկայացնեն ժամանակավոր ապաստանի վկայական:–0–

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:14
16 Փետրվարի 2021
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր (ՖՈՏՈ)
ՄԻՊ Արման Թաթոյանը Կապան համայնքի գյուղերում է, քննարկվում են անվտանգության, արոտավայրերի օգտագործման հարցեր. ՖՈՏՈ
19:10
16 Փետրվարի 2021
10 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
10–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում
18:59
16 Փետրվարի 2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում, բուք, ջերմաստիճանը կնվազի 13–16 աստիճանով
15:25
16 Փետրվարի 2021
ԲՀԿ–ական Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունց, նա նշել է պատճառն ու հետագա քայլերը
ԲՀԿ–ական Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս խմբակցությունց, նա նշել է պատճառն ու հետագա քայլերը
15:13
16 Փետրվարի 2021
Ինչու՞ են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները. կարգավորիչն ուսումնասիրել է իրավիճակն ու ներկայացրել պատճառները
Ինչու՞ են բարձրացել դեպի ՌԴ ավիատոմսերի գները. կարգավորիչն ուսումնասիրել է իրավիճակն ու ներկայացրել պատճառները
13:47
16 Փետրվարի 2021
ՊՆ-ն լռում է, պատգամավորը հրաժարական է տվել և Փաշինյանի հերթական հրահանգը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՊՆ-ն լռում է, պատգամավորը հրաժարական է տվել և Փաշինյանի հերթական հրահանգը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
11:26
16 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3075 թեստ, որից հաստատվել է 136 նոր դեպք, 243  մարդ առողջացել է. ԱՆ
23:55
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
Սերժ Սարգսյանն այն մասին, թե ինչու Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը և հնարավո՞ր է դա այս փուլում
22:52
15 Փետրվարի 2021
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը հակաղարաբաղյան շարժում էր. Սարգսյանը պարզաբանել է` ինչու է հրաժարական տվել և ում է փոխանցել իշխանությունը
22:39
15 Փետրվարի 2021
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը նշել է այն ուժերը, որոնց «պրոեկտը» կարող է լինել Փաշինյանը. ՎԻԴԵՈ
20:02
15 Փետրվարի 2021
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Արցախում կրակոցներ են եղել, կան վիրավորներ, հրամանատարը` հանցագո՞րծ և Ալիևի սպառնալիքը հայերին. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:42
15 Փետրվարի 2021
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին
Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ.ՊՆ–ն` հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին