Նախօրեին տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ոստիկաններն ուժով երիտասարդին բերման ենթարկում, իսկ ի՞նչ է պատահել հրապարակված տեսանյութից առաջ (ՎԻԴԵՈ)
12:11
26 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Որոշ ԶԼՄ-ներ և օգտատերեր համացանցում տեսանյութերեր են հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողներն ուժ գործադրելով անձանց բերման ենթարկում՝ իբր դիմակ չկրելու համար։
Загружается новость ... "Лево"
Ոստիկանության հաղորդմամբ, որոշ դեպքերում միտումնավոր հրապարակվում են տեսանյութերի միայն վերջին հատվածները, որոնց նախորդած իրադարձությունները տեղ չեն գտնում այդ տեսանյութերում։ Ներկայացնենք, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 25-ին լրատվական կայքերից մեկով հրապարակված տեսանյութից առաջ։
«Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար։ Բոլորին կոչ ենք անում պահպանել հակահամաճարակային կանոններն ու ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ