441.52
4.45
403.58
+5
Եղանակը Երևանում
Հայ

Նախատեսվում է նոր վերահսկող սարքերով լցակայաններում բացառել թերլիցքավորումները. քննարկում՝ ԱԺ հանձնաժողովում

16:15
11 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախատեսվում է նոր տեղադրվելիք սարքերով վերահսկել բենզալցակայանների, գազալցակայանների վառելիքաբաշխիչ աշտարակները, որպեսզի տնտեսավարողը չկարողանա միջամտել  աշխատանքին և թերլիցքավորումներ անել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային քննարկում էր կազմակերպել:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հիշեցրեց, որ օրենքի նախագիծն արդեն մեկ անգամ հետ են ուղարկել, այդ քննարկմամբ ցանկանում են շատ լսել թե նախաձեռնողներին, թե տնտեսավարողներին:

Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը հայտնեց, որ, հաշվի առնելով նախարարություն պարբերաբար ստացվող բողոքները՝ թերլցումների վերաբերյալ, հնարավոր իրավական լուծում են առաջարկել:

«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա վառելիքաբաշխիչ աշտարակների համար սահմանել ենք պահանջ՝ կարգաբերման ռեժիմի ռեգիստրով միանշանակ կահավորված լինելու մասով»,-ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ նախատեսվել է նաև համապատասխան վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը պարզաբանեց՝ առաջարկվում է, որ բոլոր գազալցակայաններում և բենզալցակայաններում աշտարակների վրա տեղադրվեն սարքեր, որոնք կվերահսկեն լիցքավորման չափը, այլ պարամետրերը, որոնք անհրաժեշտ են լինելու՝ հասկանալու, թե տնտեսավարողը սպառողին փորձո՞ւմ է գցել մոլորության մեջ, թե՞ ոչ:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն էլ ընդգծեց, որ դա չի վերաբերում չափը, քանակը վերահսկելուն:

«Խոսքը նրա մասին է, որ շատ ժամանակ տնտեսավարողները հնարավորություն են ունենում միջամտել վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքին, որի հետևանքով լինում են թերլիցքավորումներ: Այս սարքի օգնությամբ մենք տեսնելու ենք՝ կա՞ միջամտություն, թե՞ ոչ: Եթե տեսնենք, որ կա, համապատասխան ընթացակարգով բացվելու է ստուգում, և տեսչական մարմնի աշխատակիցներն արդեն ստուգում են իրականացնելու տվյալ տնտեսավարողի մոտ»,-ասաց Կոտոլյանը:

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանն էլ հավելեց, որ այդ սարքերը նախատեսված են լինելու վառելիքաբաշխիչ աշտարակները  վերահսկելու համար:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագծի քննարկումը հանձնաժողովում հետաձգելու որոշումը կապված է եղել գնի հետ, որ տնտեսավարողների վրա հավելյալ բեռ է առաջանում: Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, նրա խոսքով, հայտնել էր, որ այդ սարքն արժի մոտ 600 հազար դրամ:

«Այսինքն մեկ աշտարակի համար այդքան լրացուցիչ ծախս էր առաջանալու: Ինչը ենթադրում է, որ եթե մեկ գազալցակայանն ունի մի քանի աշտարակ, ապա լրացուցիչ մի քանի միլիոն դրամի բեռ է առաջանալու»,-ասաց Թունյանն ու հարցրեց, թե արդյոք գնի մասով կոնկրետություն մտե՞լ է:

Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ արտադրողի հետ քննարկումների համաձայն՝ արժեքը բավականին մեծ՝ 1 մլն-1 մլն 200 հազար դրամ է ստացվում:

Կոտոլյանն էլ հավելեց, որ միգուցե արտադրողին այլ կերպ են ներկայացրել պահանջները: Հայկական մեկ այլ արտադրողի հետ հանդիպմանը առաջարկը եղել է մինչև 150 հազար դրամ:

Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միգուցե նման սարքերը սկզբում կիրառելի լինեն ոչ բարեխիղճ տնտեսավարողների մոտ, հետո որոշվի հետագա քայլերը:

«Ի վերջո այս ֆինանսական բեռն ընկնելու է սպառողի վրա: Այս անկայուն գների, գնաճի պարագայում պետք է շատ զգույշ ու բալանսավորված տնտեսական քաղաքականություն վարենք այսօր Հայաստանում»,-ասաց Հակոբյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները