Նախարար. մարտի 15–ից կարգելվի ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր վայրերում

24.01.2022, 14:27
Ավանեսյանն այսօր հայտնեց, որ մարտի 15–ից  կարգելվի ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր վայրերում
Նախարար. մարտի 15–ից  կարգելվի ծխախոտի օգտագործումը հանրային սննդի բոլոր վայրերում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 15–ից կսկսի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը, նշեց նախարարն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ 

«Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում: Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը», – ասաց նա։ 

Նա նաև ներկայացրեց  2021 թվականին կատարված աշխատանքները, խոսեց անելիքների մասին: 

Загружается новость ... "Лево"

Ավանեսյան նշեց, որ հաշվետու տարում վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել: 

«Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով», – նշեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը:  Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:

«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները», – նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ: 

«2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`առողջության համապարփակ ապահովագրության ներդնում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում, բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն», – ասաց նախարարը:–0–