Նա պայքարում էր արդարության համար. Երևանում հրաժեշտ տվեցին լրագրող Դանա Մազալովային (ՎԻԴԵՈ)
12.09.2020,
15:35
Նա պայքարում էր արդարության համար. Երևանում հրաժեշտ տվեցին լրագրող Դանա Մազալովային. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ հրաժեշտի արարողություն չեխ հայտնի լրագրող և իրավաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ Դանա Մազալովայի հետ։
Մազալովան մահացել է սեպտեմբերի 7–ին 66 տարեկանում։ Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Նա միշտ փորձում էր գտնել այն ճիշտ, որը պետք է լուսաբանվեր և ներկայացվեր հանրությանը։ Չնայած ադրբեջանցիների կողմից հնչող սպառնալիքներին, նա նվիրված մնաց լրագրողի իր կոչմանը», – ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում։
«Նա պայքարում էր արդարության համար», – ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն`ընդգծելով, որ Մազալովայի մահն իր համար անձնական կորուստ է։
Մազալովան ծնվել է Չեխիայի Հանրապետության Սվիտավաչ քաղաքում։ Առաջին անգամ այցելել է Հայաստան 1982թ.–ին։ Մազալովան «Երկիր Արարատի ներքո» վավերագրական ֆիլմի հեղինակն է, որը պատմում է 1988թ.–ի ավերիչ երկրաշարժի մասին։ Նա ղարաբաղյան հակամարտության հարցով հայ–ադրբեջանական հակամարտության համազեկուցողն էր։
Մազալովան Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակն է, որը հրապարակվել է «Նեզավիսամայա գազետայում»։–0–