Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար․ Անդրանիկ Քոչարյան
17.12.2024,
15:42
Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ լավ բացահայտում է լինելու։
«Մոտ օրերս լավ բացահայտում է լինելու, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ բացահայտումը վերաբերելու է անտվանգային ոլորտին, որը կներկայացվի հանրությանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կոռուպցիայի մասին է լինելու, Քոչարյանն արձագանքեց. «Ոչ, ավելի մեծ վտանգ ներկայացնող»։