624.12
6.98
530.08
+10
Եղանակը Երևանում
Հայ

Միջադեպ զորամասերից մեկում. մի քանի զինծառայող, ծնողների դրդմամբ, ինքնակամ լքել է զորամասը, մի քանիսն էլ հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրեր

16:00
24 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմեինա/. Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։ Զորամասի տարածքում տեղի է ունեցել անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն։

Այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածն ու քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց, առավել ևս՝ ռազմական դրության պայմաններում և հետպատերազմյան վերականգնման ու վերակազմավորման փուլում գտնվող ԶՈՒ կենսագործունեությունը խաթարող քայլերից, որոնք ակնհայտորեն վտանգում են այս բարդ շրջանում պետության անվտանգությանն առնչվող խնդիրների կատարումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՊՆ–ից նշում են, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։–0– 

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
29 Մարտի 2021
Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին
Հայաստանում կարող է սպառվել մահճակալային ֆոնդը կորոնավիրուսով հիվանդների համար. ԱՆ–ից հայտնում են նոր դեպքերի 90%–անոց աճի մասին
16:15
29 Մարտի 2021
«Ւմ քայլից» ևս մեկ պատգամավոր վայր է դրել մանդատը
«Ւմ քայլից» ևս մեկ պատգամավոր վայր է դրել մանդատը
16:02
29 Մարտի 2021
ՀՀ–ում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. Փաշինյանի մոտ նիստ է կազմակերպվել
ՀՀ–ում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները. Փաշինյանի մոտ նիստ է կազմակերպվել
15:57
29 Մարտի 2021
ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել ԱԽ շենքի մոտ. ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը
ՀՅԴ–ն ակցիա է կազմակերպել ԱԽ շենքի մոտ. ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը
15:43
29 Մարտի 2021
Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ «Արտոնություն» փաթեթի շրջանակներում իր Mastercard World Black Edition պրեմիում դասի քարտապանների համար մեկնարկել է աննախադեպ Boingo Wi-Fi ծրագիրը
14:04
29 Մարտի 2021
Կարգավորիչը պարզաբանել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը. գինն արդեն իջնում է
Կարգավորիչը պարզաբանել է ձվի շուկայում ստեղծված իրավիճակը. գինն արդեն իջնում է
11:40
29 Մարտի 2021
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները խոշտանգում և նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի. ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
11:31
29 Մարտի 2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, 590 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է. ԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 424 նոր դեպք, 590 մարդ առողջացել է, 12 մարդ մահացել է
10:38
29 Մարտի 2021
Հայաստանը ստացել է AstraZeneca–ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ԱՆ–ից հայտնում են, որ այն անվտանգ է (ՖՈՏՈ)
Հայաստանը ստացել է AstraZeneca–ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 հազար դեղաչափ. ԱՆ–ից հայտնում են, որ այն անվտանգ է. ՖՈՏՈ
10:04
29 Մարտի 2021
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
18:26
28 Մարտի 2021
Փաշինյանը հայտնել է, թե երբ հրաժարական կտա (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, թե երբ հրաժարական կտա վարչապետի պաշտոնից. ՎԻԴԵՈ
12:50
28 Մարտի 2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 777 նոր դեպք, առողջացել է 603 մարդ, մահացել է 14 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 777 նոր դեպք, առողջացել է 603 մարդ, մահացել է 14 մարդ