Միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում
19.07.2021,
23:13
Միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
"Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-