579.16
6.72
490.19
+30
Եղանակը Երևանում
Հայ

Մեր համբերությունն անսպառ չէ, մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ․Կարապետյանը՝ Զասին

10:15
10 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն։

Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ափսոսանք է հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:

ՀՀ պաշտպանության նախարարը Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է նաև ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:

Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր  քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:57
15 Սեպտեմբերի 2021
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով.թաղապետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել
11:11
15 Սեպտեմբերի 2021
Երևան, հնարավոր է, բերվեն 12 մետրանոց 100 ավտոբուսներ
Քաղաքապետարանից հայտնեցին, որ տրանսպորտի բեռնաթափման նպատակով նախատեսվում է համալրել ավտոբուսային պարկը
11:05
15 Սեպտեմբերի 2021
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
Նախօրեին կորոնավիրուսից մահացել է 22 մարդ, գրանցվել է 756 նոր դեպք
10:58
15 Սեպտեմբերի 2021
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք
ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնել է Սյունիք` Որոտանի հատվածում Ադրբեջանի տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված
10:05
15 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ինքնաթիռը ՀՀ երկնքում, ոստիկանները փնտրում են հանցագործին,զոհվածների ծնողները կոչ են անում․ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
23:48
14 Սեպտեմբերի 2021
Սերժանտի մահվան և զինծառայողի վիրավորման գործով ձերբակալվել է նրանց ծառայակիցը
Սերժանտի մահվան և զինծառայողի վիրավորման գործով ձերբակալվել է նրանց ծառայակիցը
23:23
14 Սեպտեմբերի 2021
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով
21:36
14 Սեպտեմբերի 2021
Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից. փաստաբանը՝ COVID-19-ի դեմ պատվաստումների հարկադրանքի մասին
Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից. փաստաբանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարկադրանքին
21:24
14 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ Երևանի ավտոբուսների օդորակիչները չեն հովացնում․ քաղաքապետարանից նշել են պատճառը (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Ինչու՞ Երևանի ավտոբուսների օդորակիչները չեն հովացնում․ քաղաքապետարանից նշել են պատճառն ու ներկայացրել պարզաբանումներ.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

19:37
14 Սեպտեմբերի 2021
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐԵՐ. Զոհ՝ սահմանին, գաղտնի գործարք Աղվան Հովսեփյանի հետ և հայ ներկայացող ադրբեջանցիներ (ՎԻԴԵՈ)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐԵՐ. Զոհ՝ սահմանին, գաղտնի գործարք Աղվան Հովսեփյանի հետ և հայ ներկայացող ադրբեջանցիներ.ՎԻԴԵՈ
19:17
14 Սեպտեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
18:25
14 Սեպտեմբերի 2021
«Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով երկու նամականիշով նոր գեղաթերթիկ է շրջանառության մեջ դրվել
«Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով երկու նամականիշով նոր գեղաթերթիկ է շրջանառության մեջ դրվել