Մեկ Երևանում՝ երկու երթ իշխանությունների դեմ. Վանեցյանը բողոքի երթ է կազմակերպել

25.04.2022, 20:57
Մեկ Երևանում՝ երկու երթ իշխանությունների դեմ. Վանեցյանը բողոքի երթ է կազմակերպել
Մեկ Երևանում՝ երկու երթ իշխանությունների դեմ. Վանեցյանը բողոքի երթ է կազմակերպել
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բողոքի երթ է կազմակերպել իշխանությունների դեմ:

Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից, որտեղ Վանեցյանն ապրիլի 17-ից անցկացնում է բողոքի անժամկետ ակցիա՝ խոստանալով, որ չի հեռանա այնտեղից մինչև իշխանությունները հրաժարական չտան:

Այսօր երթ է կազմակերպել նաև ՀՅԴ երիտասարդական թևը, այն մեկնարկել է Արաբկիր վարչական համայնքում գտնվող «Սուրբ Խաչ» եկեղեցուց, ցուցարարները քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Պահանջը նույնն է՝ գործող իշխանությունների հրաժարական: Երթն անցկացվում է «Լաո′, զարթնիր» նշանաբանի ներքո:-0-