Մարտի 1–ի դեպքերը ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահը հորդորում է քաղաքական պայքարը չհանել օրինականության շրջանակներից

01.03.2021, 12:07
Մարտի 1–ի դեպքերը ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահը հորդորում է քաղաքական պայքարը չհանել օրինականության շրջանակներից

Մարտի 1–ի դեպքերը ցավ են բոլորիս համար. ՀՀ նախագահը հորդորում է քաղաքական պայքարը չհանել օրինականության շրջանակներից
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք անմեղ զոհեր, ցավ են բոլորիս համար, նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 1–ի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:

«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության, հակասությունները չպետք է վերածվեն անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտի, առավել ևս՝ առճակատման և պառակտման: Ես կրկին բոլորին կոչ եմ անում հանդուրժողականության եւ համերաշխության: Մենք միասնությա՛ն և համերաշխությա՛ն կարիքն ունենք: Հատկապես այսօր համախմբվածությունը և հանդուրժողականությունը կենսական են մեր պետության ու ժողովրդի համար», – նշել է ՀՀ նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:

Հայկական ընդդիմությունը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր 2008թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում կազմակերպել էր հանրահավաք` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ 2008թ.–ի մարտի 1–2–ին բողոքի ակցիաները վերածվեցին անկարգությունների և բախումների ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվեց։–0–

 - рис.1