Մարտ` փետրվարին. Սուրենյանը ներկայացրել է փետրվարի եղանակի կանխատեսումը
01.02.2020,
11:00
Փետրվարը կհիշեցնի մարտ ամիսը. Սուրենյանը ներկայացրել է փետրվարի եղանակի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում փետրվարը տաք է լինելու։
Загружается новость ... "Лево"
«Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում», – Facebook–յան իր էջում նշել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով», – նշել է օդերևութաբանը։–0–