Մանկատների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

23.04.2020, 17:15
Մանկատների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա
Մանկատների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/.  Մանկատների աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա միջինը 30%–ով, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով կառավարության որոշումը։

Նա հիշեցրել է, որ իշխանություններն իրականացրել են բարեփոխումներ երեխաների պաշտպանության և երեխայի իրավունքների ապահովման ոլորտում, որպեսզի նրանք բնակվեն ընտանիքներում, ինչի արդյունքում երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում այսօր մնում է 623 երեխա, որոնցից 457–ը` հատուկ տիպի հաստատություններում։

Նրա խոսքով, 2020թ.–ից հայտարարվել է, որ կառավարությունը կբարձրացնի տուն–ինտերնատների և մանկատների աշխատակիցների աշխատավարձը։ Հունվարի 1–ից ծերանոցների մոտ 700 աշխատակից արդեն ստանում է բարձրացված աշխատավարձ։

Загружается новость ... "Лево"

«Այս որոշմամբ առաջարկում ենք մայիսի 1–ից բարձրացնել 5 մանկատների աշխատակիցների աշխատավարձը` ծառայությունների որակը բարձրացնելու համար», – ասաց Բաթոյանը։

Նրա խոսքով, այս որոշումը կտարածվի 230 մարդու վրա, որոնց միջին աշխատավարձը կբարձրանա 30%–ով։

Օրինակ, եթե դայակը աշխատավարձը 2020թ.–ին բարձրացել է նվազագույն աշխատավարձի ավելացման արդյունքում, ապա մայիսի 1–ից այն կկազմի 96 հազար դրամ, իսկ տնօրենի աշխատավարձը կբարձրանա` 143 հազարից դառնալով 231 հազար դրամ։ 

Ինչպես նշեց նախարարը, նվազագույն աշխատավարձերն ընդհանուր տիպի հաստատություններում կկազմեն միջինը 130 հազար դրամ կամ կբարձրանան 23,9 հազար դրամով, իսկ հատուկ մանկատներում, որտեղ արդեն եղել է բարձրացում, աշխատավարձը կբարձրանա 18 հազար դրամով և կկազմի 174 հազար դրամ։

«Այդ կերպ մենք ոչ միայն լուծում են աշխատակիցների սոցիալական հարցերը, այլև բարձրացնում են մանկատներում տրամադրվող ծառայությունների որակը», – իր հերթին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–