ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին

12.02.2021, 12:34

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիներին, հայտնում է ՄԻՊ–ի գրասենյակը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ:

Նշենք, որ փետրվարի 9–ի երեկոյան ռուսական կողմի միջնորդությամբ Բաքվից Հայաստան է վերադարձել 5 գերի։–0–